«ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում՝ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 90%»․ Ռեզայի

Իրանը կարող է դիտարկել ուրանը մինչև 90% հարստացնելու հնարավորությունը, ինչն արդեն միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակ է, եթե ԱՄՆ-ն նոր հարվածներ հասցնի երկրին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Իբրահիմ Ռեզային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պակիստանցի միջնորդներին է փոխանցել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հերթական առաջարկները: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում Թեհրանի առաջարկը: The Wall Street Journal-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանն առաջարկում է ռազմական գործողությունների ավարտ և Հորմուզի նեղուցի աստիճանական բացում առևտրային նավագնացության համար՝ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման վերացմանը զուգընթաց, ընդ որում՝ «միջուկային հարցերը» Թեհրանն առաջարկում է քննարկել «հաջորդ 30 օրվա ընթացքում»:

«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6018:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7117:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
7717:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
6917:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
6617:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8316:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8116:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
17216:31