«Թայվանի հարցի սխալ կարգավորումը կարող է բախում առաջացնել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև»․ Սի Ցզինպին

Թայվանի հարցի կարգավորման նկատմամբ սխալ մոտեցումը կարող է բախում առաջացնել Պեկինի և Վաշինգթոնի միջև, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։
«Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն պատշաճ կերպով կարգավորվի, ապա երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Իսկ եթե ոչ, ապա երկու պետությունները կբախվեն կամ նույնիսկ հակամարտության մեջ կմտնեն, ինչը երկկողմ հարաբերությունները կդնի չափազանց վտանգավոր իրավիճակի մեջ»,- Սի Ցզինպինի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
ՉԺՀ նախագահը հավելել է, որ «կղզու անկախության» ձգտումն ու տարածաշրջանում խաղաղությունը բացառում են միմյանց: Նրա խոսքով՝ Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևորագույն գործոն է Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համար:
Նշենք, որ Պեկինը Թայվանը համարում է ՉԺՀ-ի անբաժանելի մասը, և «մեկ Չինաստանի» սկզբունքին հետևելը պարտադիր պայման է ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել ցանկացող այլ պետությունների համար։ Թայվանին ամերիկյան զենքի վաճառքը մնում է Վաշինգթոնի և Պեկինի հարաբերություններում լարվածության առանցքային կետերից մեկը։

«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6018:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7117:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
7717:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
6917:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
6617:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8316:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8116:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
17216:31