Սարգիս Ստեփանյանը` Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն

«Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, նստած 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանը՝ հավելելով.
«Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։
Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ։
6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում։
Այս մեդալը հերթական ապացույցն է, որ հայ մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ունի հավատ, կամք և նպատակ։
Շնորհակալ եմ բոլորիդ։ Առջևում նոր մարտահրավերներ են, նոր նպատակներ և նոր հաղթանակներ։ Հայաստանը պետք է միշտ հաղթի՛»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
91327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
106726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52224.10.2026, 10:24