«Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելուն և ԱՄՆ-ի հետ նրա շփումներին»․ Չեն Բինհուա

Չինաստանի իշխանությունները բացարձակապես անընդունելի են համարում ԱՄՆ-ի ղեկավարության և Թայբեյի վարչակազմի միջև ցանկացած շփում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան։
«Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգթոնի և Թայվանի չինական տարածաշրջանի միջև ցանկացած պաշտոնական շփման, վճռականորեն դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքին», - ճեպազրույցի ժամանակ նշել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի միջև Թայբեյին ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր երկխոսությունը։
Նրա խոսքով՝ Պեկինը պնդում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա «Մեկ Չինաստան» սկզբունքին և գործի Չինաստանի հետ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը պետք է Թայվանի հարցին մոտենա «ամենաբարձր զգուշությամբ» և «դադարի կեղծ ազդանշաններ ուղարկել անջատողականներին»։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31