«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»․ Ռուբիո

ԱՄՆ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ գործընկերության հետագա ամրապնդմամբ և ողջունում է երկրի հանձնառությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, որի գագաթնակետն էր փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ընդլայնելով տարածաշրջանային հաղորդակցությունը, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31