«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ՀՀ մտադրությունը սկզբունքային է»․ Լեբեդև

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է, Вести-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իմ կարծիքով՝ այս հարցը կքննարկվի բարեկամաբար։ Մյուս կողմից՝ սկզբունքային հարցը հետևյալն է. դուք ընտրում եք ԵԱՏՄ, թե՞ ԵՄ։ ԵՄ-ն երկար պատմություն է։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին, և ԵՄ-ին միանալու գործընթացը տարիներ է տևում։ Սակայն ԵԱՏՄ-ն իրականություն է, որից մենք հիմա չենք կարող հրաժարվել։ Դրանից շատ բան է կախված»,- նշել է պաշտոնյան։
Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանը նույնպես գիտակցում է Եվրասիական տնտեսական միության կարևորությունը։ «Հետևաբար, ոչ ոք հիմա չի պլանավորում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել են Փաշինյանն ու շատ այլ գործիչներ։ Հետևաբար, համագործակցությունը կշարունակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, կտեսնենք»,- հավելել է նա։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31