«Հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս». Լուկաշենկո

Հայ ժողովուրդը պետք է չափազանց զգույշ լինի Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելիս՝ ուկրաինական սցենարի կրկնությունից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովից հետո, հաղորդում է BELTA-ն:
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում բազմաթիվ հայտարարություններ են արվում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու ուղու մասին խոսակցություններ: Նա կարծում է, որ հանրապետության ղեկավարությունը անտեղի է այդպես գործում:
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, Աստված մի արասցե, որպեսզի խուսափեն Ուկրաինայում տեղի ունեցածի կրկնությունից... Հենց այդպես էլ սկսվեց Ուկրաինայում։ Դուք դա հիշում եք։ Որպեսզի նրանք՝ հայերը, պատերազմից նոր դուրս եկած, այս պատճառով դժվարին իրավիճակում չհայտնվեն։ Նման քայլ կատարելուց (ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելուց), հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի։ Սա միակ բանն է, որ ես նրանց կոչ եմ անում անել», - նշել է Լուկաշենկոն։

«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
1914:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
6614:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
6614:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
7413:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
16113:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
7413:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
17612:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
18912:43