ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածել է ԱՄՆ 5-րդ նավատորմի կենտրոնակայանին, ինչպես նաև հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի հետ կապված «Պանայա» նավը։ ԱՄՆ զինված ուժերն էլ պնդում են, որ ոչնչացրել են իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ, ինչպես նաև հարձակվել են Քեշմ կղզում գտնվող թիրախների վրա։ Այն, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն՝ ինքնապաշտպանության նպատակով, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել իրանական ռազմական վերգետնյա կառավարման կայանին:
Բացի այդ, ԱՄՆ զինվորականները, CENTCOM-ի տվյալներով, ոչնչացրել են իրանական մի քանի բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ, որոնք արձակվել են Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, ինչպես նաև կասեցրել են նավթային լցանավի ընթացքը, որը փորձում էր անցնել իրանական Խարգ կղզի՝ անտեսելով ԱՄՆ-ի կողմից հայտարարված շրջափակումը։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
232Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
246Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
414Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
292Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
376Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
161Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31108.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29208.11.2026, 20:00