«ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ չի վարվում` որպես իրավահավասար գործընկերոջ»․ Զախարովա

ԱՄՆ-ն Հայաստանի հետ չի վարվում այնպես, ինչպես իրավահավասար գործընկերոջ հետ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի վերջին ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ և, համապատասխանաբար, կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում:
«Եկեք հարց տանք. արդյոք այդպե՞ս են վարվում իրավահավասար գործընկերոջ հետ։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը հավասարության մասին է... Դա չի սահմանափակվում միայն հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով և երդումներով։ Խոսքն իրականում միջազգային պայմանագրերում հարաբերությունների ձևակերպման մասին է», - ասել է Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից փաստաթղթերի փաթեթի գնահատման վերաբերյալ հարցին։

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
3914:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
5613:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
13313:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
6413:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
16812:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
17812:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
17911:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8911:48