Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում անցկացված բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման շուրջ։ Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունները «պայմանավորված են «Հեզբոլլահ» շարժման կողմից կրակի լիակատար դադարեցմամբ և բոլոր զինյալների դուրսբերմամբ՝ Լիտանի գետից հարավ գտնվող հատվածից»։
«Կողմերը պայմանավորվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ մոտ ժամանակներս սկսել պիլոտային ռեժիմով գոտիների ստեղծումը, որոնք կվերահսկեն Լիբանանի զինված ուժերը՝ առանց որևէ ոչ պետական ուժերի մասնակցության։ Այս քայլերը կնպաստեն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրի կնքման հարցում առաջընթացին», - ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ կողմերը «պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով», իսկ ԱՄՆ-ն «համաձայնել է նպաստել այդ ժամանակահատվածում կողմերի միջև հաղորդակցությանը»:

«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
3913:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
4513:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
14512:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
15512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
15911:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8011:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
12011:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8711:00