«Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները»․ Զախարովա

Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ «Մենք կարող ենք շարունակել ապրել պատրանքներով, կամ կարող ենք նայել իրականության աչքերի մեջ և տեսնել, թե իրականում ինչ է կատարվում», - ասել է նա։
«Արևմուտքում, ցավոք, դեռ գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցման տրամաբանությունը, և նրանք այն կիրառում են, այդ թվում՝ Կովկասում», - նշել է Զախարովան։ Որպես օրինակ նա բերել է վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան։ «Նա միջազգային պայմանագրեր չի կնքել, որոնք պարտադիր բնույթ են կրում երկու կողմերի համար, ոչ, այլապես դա կլիներ իրավահավասարություն։ Ստորագրվեցին ինչ-որ հռչակագրային փաստաթղթեր, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է ակնհայտ, ինչպես իրենք են ասում, միտում դեպի ռեսուրսատար և հազվագյուտ հողային ոլորտներ, որոնք ԱՄՆ-ին շատ են հետաքրքրում»,- նշել է Զախարովան։
«Այսինքն՝ ոչ մի պատասխանատվություն, բայց այն, ինչ իսկապես անհրաժեշտ մաս է ապագա զարգացման համար՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, նրանք ամրագրել են», - ասել է Զախարովան՝ այդպիսի մոտեցումն անվանելով «պայքար»։ Նա նշել է, որ «նույնը, ինչ Երևանում ստորագրվել է Ռուբիոյի հետ, ստորագրվել էր նաև ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք»։ «Հետաքրքիր է՝ դրանից ի՞նչն է կատարվել», - հարցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06