«ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում»․ Խամենեի

ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական պարտություն են կրել Իրանի հետ դիմակայությունում և այժմ անցել են երկրում ներքին տարաձայնություններ հրահրելու արշավին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հաղորդում է Al Jazeera-ն։
Իր գրավոր ուղերձում Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած «ճնշման համակարգը» չի կարող հաշտվել ուժեղ և անկախ Իրանի գոյության հետ։ Իսկ Իսրայելը նա բնութագրել է որպես այդ համակարգի «կեղծ առաջնագիծ»։
«Ռազմական անհաջողություն կրելով և խոր նվաստացում ապրելով՝ թշնամին այժմ վարում է հիբրիդային պատերազմ՝ կենտրոնանալով երկու ուղղությունների վրա՝ ժողովրդի դիմակայունության և պաշտոնատար անձանց սխալ հաշվարկների։ Նրանց հիմնական գործիքը կասկած, հուսահատություն, վախ և պառակտում սերմանելն է։ Ցանկացած գործողություն, որը ժողովրդի շրջանում առաջացնում է անվստահություն, հոռետեսություն կամ հուսահատություն, այդ երկրի և նրա ժողովրդի թշնամիներին աջակցելու ձև է», - հայտարարել է Խամենեին։
Նա կոչ է արել Իրանի քաղաքացիներին զսպվածությամբ, սթափությամբ և ազգային միասնությամբ արձագանքել նման գործողություններին։

«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
3913:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
4513:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
14512:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
15512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
15911:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8011:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
12011:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8711:00