«Թուրքիան առաջընթաց է արձանագրում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում»․ Ֆիդան

Անկարան արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում նկատվող առաջընթացը, և ակնկալում է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Իրան-ԱՄՆ պատերազմը բացասաբար է անդրադառնում ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի վրա։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթացը և հույս ունենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների և կնպաստեն երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնումը և պատերազմից առաջ գոյություն ունեցող իրավիճակին վերադառնալը անհրաժեշտություն է համաշխարհային տնտեսության, էներգետիկայի և անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ֆիդանի խոսքով՝ «չնայած բանակցություններում նկատվող առաջընթացին, Անկարայում խոր մտահոգությամբ են արձանագրում հրադադարի պարբերական խախտումները»։ «Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել դիվանագիտական գործընթացը։ Միջազգային հանրությունը պետք է միասնական կամք ցուցաբերի՝ պատերազմի դադարեցման համար։ Հատկապես կարևոր է կանխել Իսրայելի կողմից հրադադարը խափանելու փորձերը»,- հավելել է նա։

«ՀԷՑ-ը պետական կառավարման ենք հանձնում, մասնավորեցման նպատակ չունենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1311:36
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4211:12
«Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող»․ Թրամփ (տեսանյութ)
12010:54
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն առանձնազրույց են ունեցել
4310:48
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար
13210:36
«Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է». Ղալիբաֆ
15610:13
«Ադրբեջանն այս մարդկանց թեման մեծ շահարկումների է ենթարկում»․ Տիգրան Աբրահամյան
6110:00
«Փաշինյանը փորձում հերթական խորամանկությանը դիմել՝ օգտվելով ընդդիմության տված հնարավորությունից»․ Նաիրի Հոխիկյան
6709:54