«ԱՊՀ դիտորդները ճնշման են ենթարկվել ընտրատեղամասում»․ Մարկինա

Անհայտ անձինք պահանջել են, որ ԱՊՀ առաքելության դիտորդները ոչնչացնեն Արմավիրի մարզում գտնվող ընտրատեղամաս այցելության արձանագրությունը, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Մարկինան, ով ԱՊՀ առաքելության դիտորդական խմբի կազմում էր։
«Մենք կազմում ենք արձանագրություններ՝ առաքելության աշխատանքի շրջանակում հայտնաբերված թերությունների և խախտումների մասին… Խախտում հայտնաբերելով՝ նրանք (դիտորդները — խմբ.) լրացրել են արձանագրություն։ Տեղամասային հանձնաժողովի գործընկերները դա տեսել են, պատնեշ են կազմել և պահանջել ոչնչացնել այդ արձանագրությունները»,- ասել է Մարկինան։
Մարկինան նշել է, որ դիտորդական առաքելության անդամները հրաժարվել են ոչնչացնել փաստաթուղթը, քանի որ կատարում էին իրենց պարտականությունները իրենց լիազորությունների շրջանակներում։ Մինչդեռ, ընտրատեղամասում ներկա ոստիկանությունը չի միջամտել միջադեպին։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Արմավիրի մարզում, որտեղ 16/25 ընտրատեղամասում առաքելության ներկայացուցիչները հայտնաբերել են որոշ թերություններ և դրանց վրա հրավիրել ընտրական հանձնաժողովի անդամների ուշադրությունը։

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
6412:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
8512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
14611:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
7311:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
11211:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
8610:12