«ՀՀ-ում ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտման վերաբերյալ»․ Սլուցկի

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտության տեսանկյունից և ավելի են պառակտում հայ հասարակությունը: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։
«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության նկատմամբ ճնշումների, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկման պայմաններում, անկասկած, լուրջ հարցեր է առաջացնում ազատ կամարտահայտման առումով։ Այն, որ արդյունքները կարող են «կեղծված» լինել, մեղմ է ասված։ Այս ամենն է′լ ավելի է խորացնում հայ հասարակության բաժանումը», - ասել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ այս ընտրությունները «մեծ մասամբ քվեարկություն էին երկրի արտաքին քաղաքականության ուղու վերաբերյալ», այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի վերաբերյալ։ «Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ սա այն ցուցանիշներից մեկն է, որ Բրյուսելի կոշտ քաղաքականության կողմնակիցներն ամեն ինչ արել են՝ Հայաստանում ռումինական սցենարի փոփոխված տարբերակը առաջ մղելու և այն ռուսաֆոբ զարգացման ուղեծիր ներքաշելու համար», - հայտարարել է Սլուցկին։

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
6412:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
8512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
14611:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
7311:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
11211:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
8610:12