«Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա է, ֆուտբոլասերները մարզադաշտից հիասթափված են հեռանալու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Հանրապետական ստադիոնում ներկա էի Հայաստան-Մոլդովա խաղին։ Այդպիսի խաղով Հայաստանի հավաքականը չի կարող հաջողության հասնել ոչ Ազգերի լիգայում, ոչ՝ Եվրոպայի, ոչ էլ՝ աշխարհի առաջնության խմբային փուլերում։ Այն, որ մեր հավաքականում շատ հայտնի ակումբների խաղացողներ չկան՝ ավելի է բարդացնում խնդիրը։ Ամբողջ խաղի ընթացքում չտեսա մեր հավաքականի կողմից տակտիկական կրեատիվ լուծումներ, կատարված «տնային աշխատանք»։ Գնդակը հասցնելով հակառակորդի տուգանայինի մատույցները, այնուհետև խաղարկում էին շաբլոն ձևով՝ պաս եզր, այնտեղից էլ մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ բոլոր մենապայքարներում հաղթում էին մոլդովացի ֆուտբոլիստները։ Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի համակարգում կոռուպցիա, հովանավորչություն է, քանի դեռ Արմեն Մելիքբեկյանը և իր թիմը հպարտանում են մեր հավաքականի պարտություններով, ֆուտբոլասերները, երեկվա նման, մարզադաշտից հիասթափված են հեռանալու»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
91327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
33027.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
94127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
106726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50124.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52324.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52224.10.2026, 10:24