Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման

Առաջին ատյանի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու պատրվակ ստեղծելու նպատակով Փհենյան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու համար: Այս մասին հայտնում է Yonhap-ը։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օժանդակելու և իշխանությունը չարաշահելու մեջ։
2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Հարավային Կորեայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Հյուսիսկորեացի զինվորականների տվյալներով՝ դրանք օգտագործվել են թռուցիկներ ցրելու համար։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սեուլի կողմից հաջորդ հարվածը կգնահատվի որպես պատերազմի հայտարարում, և սպառնացել է պատասխան գործողություններով: Մեկուկես ամիս անց՝ դեկտեմբերի 3-ին, Յուն Սոկ Յոլը արտակարգ դրություն հայտարարեց՝ Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեայի կոմունիստական ուժերի սպառնալիքից պաշտպանելու համար։
Այս տարվա փետրվարին դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ռազմական դրության իրադարձությունների հետ կապված պետական համակարգի դեմ ապստամբություն կազմակերպելու համար։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6112:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
6111:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
6911:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8211:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7910:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8710:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8609:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8209:24