ԱԹՍ-ի հարվածից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը

Մոսկովայի հարավարևելյան ծայրամասում գտնվող «Գազպրոմնեֆտ»-ի «Կապոտնյա» նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը և դրան հաջորդած հրդեհը դադարեցրել են արտադրությունը, Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ։
Երեքշաբթի առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտներից մեկը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Reuters-ի աղբյուրների համաձայն, անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել և բռնկել է AVT-6 հում նավթի թորման բլոկը, որի հզորությունը կազմում է օրական 21,400 տոննա (նավթամշակման գործարանի հզորության 53%-ը): Մոսկվայի նավթավերամշակման գործարանը նախատեսում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերսկսել վերամշակումն իր երկու գործող հում նավթի թորման բլոկներից երկրորդում՝ EURO+-ում (համակցված հում նավթի թորման բլոկ), որի հզորությունը կազմում է օրական 18,800 տոննա: AVT-6-ում սպասարկման աշխատանքների ընթացքում Մոսկվայի նավթավերամշակման գործարանը կաշխատի կրճատված հզորությամբ, հայտնել են գործակալության աղբյուրները։
Կապոտնյա նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում չորրորդ խոշորագույնն է և ապահովում է Մոսկվայի և Մոսկվայի մարզի բենզինի և ավիացիոն վառելիքի մատակարարումների ավելի քան մեկ երրորդը: Նավթավերամշակման գործարանի անվանական հզորությունը տարեկան մոտ 14 միլիոն տոննա նավթ է:

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
5510:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
9709:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
5809:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6009:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
7809:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7009:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5409:06