Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային եղանակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նա IRIB-ին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրումն ի սկզբանե նախատեսված էր ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում: «Սակայն վերջին 24 ժամվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք այդ հարցը և եկել այն եզրակացության, որ լավագույն տարբերակն այն է, որ տեքստը էլեկտրոնային տարբերակով ստորագրվի երկու երկրների նախագահների կողմից», - հավելել է նա:
Բաղային նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը պետք է սկսվի Շվեյցարիայում՝ ուրբաթ օրը, չնայած նա հավելել է, որ «մենք պետք է տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնեն կողմերը միջնորդների միջոցով՝ առաջիկա ժամերին»։
Փաստաթղթի ստորագրման մասին ասվում է նաև Սպիտակ տան X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է. «Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի Վերսալ քաղաքում ստորագրել Է Իրանի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»:
? President Donald J. Trump has SIGNED the Iran Memorandum of Understanding at Versailles in France. ?? pic.twitter.com/JQ6qlbvFAF
— The White House (@WhiteHouse) June 17, 2026

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
5510:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
9709:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
5809:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6009:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
7809:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7009:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5409:06