«Արդար պատասխան մեր քաղաքների ուղղությամբ ռուսական հարվածներին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն անվանել է «արդար պատասխան»՝ ռուսական հարձակումներին։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։
«Այս գիշեր մեր հեռահար հարվածները կրկին հասան Մոսկվայի մարզ․ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Ռոստովի տարածաշրջանում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին։ Սա լիովին արդար պատասխան է մեր քաղաքների և համայնքների վրա ռուսական հարձակումներին և մեր զինվորների աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք՝ այն օբյեկտների դեմ, որոնք ապահովում են ռուսական ռազմական մեքենան», - ասվում է նրա գրառման մեջ։
Նա հավելել է, որ «ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկի»։
Նշենք, որ գիշերը և առավոտյան գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի և Մերձմոսկովյան մարզի վրա։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված ամենամեծ հարձակումն է լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։
Last night, our long-range sanctions once again reached the Moscow region – for the second time this week, the Moscow oil refinery was hit. Targets were also struck in the Rostov region and in temporarily occupied territories of Ukraine. This is a fully justified response to… pic.twitter.com/NhFl4FlT9L
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) June 18, 2026

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
5510:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
9709:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
5809:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6009:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
7809:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7009:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5409:06