«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters

Բյուրգենշտոկում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։
Լրատվամիջոցը չի նշում հանդիպման չեղարկման պատճառները, ինչպես նաև չի տրամադրում նոր ամսաթվի մասին տեղեկատվություն։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի ծրագրում հինգշաբթի երեկոյան մեկնել Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի հաղորդմամբ՝ Վաշինգթոնի կողմից փոխնախագահ Վենսի Շվեյցարիա այցը հետաձգելու պատճառը կարող էր լինել Թեհրանի դիրքորոշումը Լիբանանի հարցում։ Վենսն ավելի վաղ հայտարարել էր, որ հիշյալ արարողությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, հանգստյան օրերին:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն էլեկտրոնային եղանակով ստորագրել են երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագիրը։ Իսկ Շվեյցարիայում նախատեսված էր հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը և բանակցություններ։

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
5510:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
9709:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
5809:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6009:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
7809:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7009:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5409:06