«Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»․ Հենրիխ Մխիթարյան

Երևանի «Փյունիկ» մարզաբազայում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված «Home Coming» միջոցառումը:
Ինչպես հաղորդում է «Սպորտնյուզ»-ը, Հենրիխ Մխիթարյանին մարզաբազայում դիմավորել են մեծ թվով պատանի ֆուտբոլիստներ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմերի սաները:
Միջոցառման մեկնարկից առաջ Հենրիխ Մխիթարյանը ակումբի «Փառքի Ծառի» տակ իր ոտնահետքն ու մատնահետքն է թողել, ապա ողջունել իր հարազատ ակումբում իրեն դիմավորող բոլոր երեխաներին և ապագա ֆուտբոլիստներին:
«Ողջունում եմ բոլորին: Շնորհակալ եմ ֆուտբոլային ակումբին, տնօրենին, բոլոր ներկաներին, երեխաներին: Չեք պատկերացնում, թե ինչպիսի հպարտությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ են, անչափ ուրախ եմ: Հուզմունքս մեծ է: Միշտ հաճելի է վերադառնել այնտեղ, որտեղից սկսվել է ամեն ինչ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկ» ակումբին նվիրելով Միլանի «Ինտերի» իր մարզաշապիկը, որի վրա գրառում է եղել «Փյունիկի» մասին:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
90727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
93527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
106126.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50024.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52224.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52124.10.2026, 10:24