ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհային քարտեզը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում կայացած բանակցություններում համաձայնեցվել է վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը: Այս մասին ասվում է Կատարի և Պակիստանի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որոնք հանդես են եկել որպես միջնորդներ։
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք են բերվել հուսադրող արդյունքներ, այդ թվում՝ ստեղծվել է մեխանիզմ տեխնիկական հետագա բանակցությունների անցկացման համար: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը:
«Հանձնաժողովը համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհային քարտեզը։ Բացի այդ, փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետով սահմանված ժամկետներում կողմերի միջև ստեղծվել է հաղորդակցության ուղի՝ միջադեպերն ու թյուրըմբռնումները կանխելու նպատակով, որպեսզի ապահովվի առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ երեկ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
2009:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
3609:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
2709:06
«Ուկրաինայի հարցով պատրաստվում է խաղաղության համաձայնագիր». Թրամփ
8309:01
«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
24300:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
29600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11900:06