Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան

Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, ԱՄՆ-ի հետ ավելի վաղ ստորագրված հուշագրի իրականացման շուրջ 18 ժամ բանակցություններից հետո լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Կատարն ու Պակիստանը, որոնք միջնորդի դեր են կատարում Թեհրանի և Վաշինգթոնի միջև, հայտնել էին, որ շվեյցարական Բյուրգենշտոկում կողմերը մշակել են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի կնքման համար ճանապարհային քարտեզ: Բացի այդ, կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ բանակցությունների ընթացքը վերահսկելու համար։
Արաբական «Ալ-Մայադինը»՝ հղում կատարելով Ժնևում գտնվող իր թղթակցին, հաղորդել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներողությունից և իսրայելական զորքերի՝ Լիբանանի հարավից դուրսբերումից հետո։

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
2009:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
3609:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
2709:06
«Ուկրաինայի հարցով պատրաստվում է խաղաղության համաձայնագիր». Թրամփ
8309:01
«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
24300:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
29600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11900:06