«Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները»․ Զախարովա

Հայաստանը չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրման ընթացքը, այն ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ մանտրայի պես կրկնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում «դանդաղեցնել» եվրոպական չափանիշների ներդրումը», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Երևանը ստորագրում է տարբեր հուշագրեր և «շրջանակային ծրագրեր» արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում՝ համագործակցության այն ոլորտներում, որտեղ ավանդաբար և վստահելի գործընկեր միշտ եղել է Մոսկվան։
«Դեռ քվեարկության օրվանից առաջ տեղի ունեցավ Արևմուտքի երկրների հետ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերի մի ամբողջ «շքերթ»։ Նույնիսկ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», - նշել է Զախարովան։

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
2009:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
3609:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
2709:06
«Ուկրաինայի հարցով պատրաստվում է խաղաղության համաձայնագիր». Թրամփ
8309:01
«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
24300:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
29600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11900:06