«Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել, թե ինչպես գործել»․ Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ և իշխող կոալիցիայում Թուրքիայի նախագահի դաշնակից Դևլեթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը և Բրյուսելին մեղադրել է հանրապետության ներքին գործերին միջամտելու մեջ։
«Եվրոպական խորհրդարանը փորձում է քողարկել իր սեփական թուլություններն ու սխալները Թուրքիայի մասին զեկույցներով։ Ոչ ոք իրավունք չունի թուրքական պետությանը թելադրել, թե ինչպես գործել։ Բոլորը պետք է իմանան իրենց տեղն ու սահմանները»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Բահչելին։
Քաղաքական գործչի խոսքով՝ Եվրոպան, որը բախվում է անվտանգության, միգրացիայի և ներքին կառավարման ոլորտներում խնդիրների, որևէ հիմք չունի Անկարային դասախոսություններ կարդալ ժողովրդավարության, օրենքի և պետական կառավարման վերաբերյալ։ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա կասկածի տակ դնել իր դատարանների որոշումները և միջամտել դատական գործընթացներին:
Նշենք, որ Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանի կողմից ընդունված 2025 թվականի զեկույցում քննադատվում է երկրում իրավունքի գերակայության, դատական համակարգի անկախության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13002:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
23700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
28900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11700:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
252Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
96Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
114Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
114Երեկ, 21:06