ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի

Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենի Դոմինգեսը հայտարարել է Հորմուզի նեղուցում մնացած 11,000 ծովայինի տարհանման մեկնարկի մասին։ Դոմինգեսը հայտարարություն է տարածել՝ ասելով. «Այս լայնածավալ գործողությունը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի այլ ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ: Մենք ստացել ենք անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և մանրակրկիտ ստուգել ենք անվտանգ նավարկության պայմանները՝ այս գործողությունների իրականացման համար»։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացումը 30 օրվա ընթացքում։ Ըստ The New York Times-ի՝ նավագնացության գծում գտնվում է 500 առևտրային նավ։ Նախորդ օրը նեղուցով անցել է 39 նավ, ինչը ռեկորդային թիվ է մարտի 1-ից ի վեր։

«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
5213:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
6713:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
7412:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
7512:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
17612:01
«Հլը հիմարին նայի, եկել, տրոլեյբուսի վարորդի վրա է հարձակվում». միջադեպ՝ Երևանում (տեսանյութ)
10810:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10807:30
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
16400:48