Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում

Երեկ երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արևմուտք երկու ուժեղ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե անց, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում», — հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:
Իշխանությունները դեռևս չեն տրամադրել զոհվածների կամ վիրավորների թվի վերաբերյալ գնահատականներ: «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են», - պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն, հաղորդում է Reuters-ը: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Նա նաև հայտարարել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետևանքով կրած վնասների պատճառով, հաղորդում է Reuters-ը։

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
3409:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
182Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
177Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
312Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
212Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
161Երեկ, 10:42
«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
453Երեկ, 09:43
Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
43704.11.2026, 21:01