«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Մագդալենա Գրոնո

ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքները։
«Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային գործընթացներին, Եվրոպական միության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանում և Հայաստանում Եվրոպական միության առաջիկա բարձր մակարդակի շփումներին ընդառաջ հարցերին:
Մենք համաձայնեցինք, որ կարևոր է պահպանել դրական դինամիկան, որը ձևավորվել է երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին գրանցված պատմական ձեռքբերումների շնորհիվ։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այդ գործընթացին»,- նշել է Գրոնոն։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
12602:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
22700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
27900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
245Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
95Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
111Երեկ, 21:06