«Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք կդիմենք ԱՄՆ-ին»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ բողոքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեական պետությունը ոչնչացնելու սպառնալիքներից: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Օր չկա, որ Էրդողանը Իսրայելին ոչնչացնելու կոչ չանի։ Մենք այդ խոսքերին շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ եթե մենք ինչ-որ բան սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ձեզ ոչնչացնել, դրան արժե լուրջ վերաբերվել»,- հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը հավելել է, որ մտադիր է «ամերիկացի ընկերների ուշադրությունը հրավիրել Էրդողանի արտահայտությունների վրա»՝ շեշտելով, որ Իսրայելը չի անտեսում այդ խոսքերը:
Նեթանյահուն չի հստակեցրել, թե Թուրքիայի նախագահի հատկապես որ մեջբերումն է նկատի ունեցել։ Մայիսին Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել էր բռնապետ և խոստացել նրան «արժանի դաս»։ Ավելի ուշ նա նաև հայտարարել էր, որ Նեթանյահուն և «նրա հանցավոր ցանցը» Սիրիայի և Լիբանանի վրա իրենց հարձակումներով իրավիճակը հասցրել են մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է նաև Թուրքիայի համար։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
12602:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
22700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
27900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
245Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
95Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
111Երեկ, 21:06