Մադուրոն ուղերձով դիմել է վենեսուելացիներին

Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը սպասում է ԱՄՆ-ում դատավարությանը, ուղերձով դիմել է երկրաշարժերից տուժած երկրի բնակիչներին՝ մեջբերելով Աստվածաշնչյան տողեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Մենք Սիլիայի հետ (Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորես-խմբ.) աղոթում ենք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ամեն րոպե շարունակում են պայքարել կյանքեր փրկելու համար»,- լրատվամիջոցը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։ Մադուրոն իր ուղերձում նաև մեջբերել է հատված Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխից. «Ե՞րբ Քեզ տեսանք հիվանդ կամ բանտում և այցելեցինք Քեզ»։ Թագավորը նրանց կպատասխանի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այն, ինչ արեցիք իմ ամենափոքր եղբայրներից մեկին, Ինձ արեցիք»։
Անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ։ Եվս 3150 մարդ վիրավոր է։ 774 շենք, այդ թվում՝ հիվանդանոցներ, վնասվել կամ փլուզվել է։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
12602:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
22700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
27900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
245Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
95Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
111Երեկ, 21:06