«Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է ուկրաինացի գործարար Երմոլաևը»․ #BFMTV

Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին: Ուկրաինական «Новости. Live»-ն էլ նշում է, որ Վադիմ Երմոլաևի նկատմամբ մահափորձ է իրականացվել։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ ժամը 21:15-ին (Երևանի ժամանակով՝ 23:15-ին)։ Իշխանությունների հաղորդմամբ՝ վիրավորվել է երեք մարդ։ Նրանք հոսպիտալացվել են և գտնվում են ծանր վիճակում։ Նախնական տվյալներով՝ երեքն էլ նույն ընտանիքի անդամներ են։
Մոնակոյի կառավարության ղեկավար Քրիստոֆ Միրմանը հայտարարել է, որ, հավանաբար, դա իշխանապետության պատմության մեջ առաջին ահաբեկչական գործողությունն է։
Երմոլաևը հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից 2019 թվականին։ 2023 թվականին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
11917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9314:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25912:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25509:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
359Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
214Երեկ, 18:48