«Եվրոպան կարող է Ռուսաստանի դեմ հակամարտութուն հրահրել մինչև 2030 թվականը»․ Դմիտրի Պոլյանսկի

Եվրոպան կարող է հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ նույնիսկ մինչև 2030 թվականը, РИА Новости-ին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ խնդիրն այժմ միայն այն չէ, որ Հին Աշխարհում ընթանում է պատերազմի նպատակաուղղված նախապատրաստություն և ակտիվ ռազմականացում։ «Խնդիրը նաև այն է, որ նվազում է հնարավոր սադրանքների շեմը, որոնք կարող են Եվրոպային պատերազմի մեջ ներքաշել շատ ավելի վաղ՝ անկախ նրանից՝ ինչ-որ մեկն ուզում է դա, թե ոչ»,- ասել է Պոլյանսկին։
Նա նշել է, որ որպես արդարացում օգտագործվում է «ենթադրյալ ագրեսիվ Ռուսաստանի մասին նարատիվը, ինչպես նաև Ռուսաստանին վերագրվող՝ հարևան երկրների վրա հարձակվելու ենթադրյալ ծրագրերը»։
Անցյալ շաբաթ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Արևմուտքը պատրաստվում է Մոսկվայի հետ բախման՝ մոտ 2030 թվականին։ Դիվանագետը նշել էր, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06