«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի առիթով ասել եմ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություններին հետևում եմ 1986 թվականից։ Հենց այդ առաջնությունից սկսած իմ մշտական ֆավորիտը եղել է Գերմանիայի հավաքականը։ Այդ համակրանքը ձևավորվել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մատթեուսի շնորհիվ, որի խաղն ու առաջնորդի կերպարը երկար տարիներ մարմնավորում էին գերմանական ֆուտբոլի ուժն ու հաղթողի հոգեբանությունը։
Ցավոք, վերջին տասնամյակը Գերմանիայի հավաքականի համար հաջող չի դասավորվում։ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում այն նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ արձանագրելով իր պատմության ամենացավոտ անհաջողություններից մի քանիսը։
Այս աշխարհի առաջնությունում, համեմատած նախորդ երկուսի հետ, թվում էր՝ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Թիմը վերջապես հաղթահարեց խմբային փուլը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, ինչը վերջին տարիների ֆոնին արդեն իսկ որոշակի առաջընթաց էր։
1/16 եզրափակչում Գերմանիայի մրցակիցը Պարագվայի հավաքականն էր, և շատերը գերմանացիներին համարում էին հանդիպման ակնհայտ ֆավորիտ։
Սակայն հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթող չորոշվեց։ Ամեն ինչ հանգեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ կրկին բոլորի հույսը լեգենդար Մանուել Նոյերի վրա էր։
Սակայն այս անգամ էլ հրաշք տեղի չունեցավ։ Գերմանիայի հավաքականը լքեց մրցաշարը՝ իր երկրպագուներին թողնելով հերթական մեծ հիասթափության զգացումով։
Որպես այս հավաքականի գրեթե չորս տասնամյակ երկրպագած մարդ՝ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ համաշխարհային ֆուտբոլի ամենահզոր դպրոցներից մեկը դեռևս չի կարողանում վերագտնել իր նախկին ուժն ու հաղթողի հոգեբանությունը...»։

Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
328Երեկ, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
91331.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
87830.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
69428.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
65928.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
60728.08.2026, 00:48
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
53728.08.2026, 00:42
Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
41827.08.2026, 23:36