«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆուտբոլը խաղ չէ միայն։ Ֆուտբոլն աշխարհայացք է, մտածողություն։
Նայում եմ Կոտ դ Իվուար-Նորվեգիա խաղը։ Երկուսն էլ արժանի են հաջորդ փուլ դուրս գալու, բայց հաղթում է ավելի կարգապահ Նորվեգիան։ Նայում եմ ու հիշում Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը նորվեգացիներից, իսկ հետո հիշում մեկ այլ խոշոր հաշվով պարտություն, բայց հետո կրկին հիշում եմ, որ մենք Օսլոյում 0։0 էլ ենք խաղացել։ Մտածում եմ, իսկ ինչ հաշվով կպարտվենք Փղոսկրե ափին։ Ու ուզում եմ պատկերացնել, որ մի նորվեգացի հայրիկ կամ քեռի, մանկապատանեկան թիմի մարզիչին փող կամ նվեր է տալիս, որ իր երեխային, վատ խաղացող երեխային թիմի հիմնական կազմում ընդգրկեն կամ տարիքային հավաքականում։ Ուզում եմ պատկերացնել, բայց չի ստացվում։
Ֆրանսիան սպասված հեշտ հաղթանակը տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ, իսկ Մեքսիկան սպասվածից ավելի հեշտ՝ Էկվադորի նկատմամբ։ Էկվադորը դաշտ էր դուրս եկել հետևյալ կարգախոսով՝ միևնույնն է մենք պարտվելու ենք։
Եվ նույնիսկ Մեքսիկայում, որը հայտնի է իր նարկոբարոններով և այլ հանցագործներով, չեմ պատկերացնում, որ տասը կամ տասներկու տարեկան երեխայի հայրը նվեր կառաջարկի մարզչին, որ իր երեխային լավ աչքով նայեն։
Ու հիմա ո՞վ է մեղավոր մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար։ Ռուբեն Հարապետյա՞նը, Արմեն Մելիքբեկյա՞նը, Խորեն Հովհաննիսյանն ու Հենրիխ Մխիթարյա՞նը։ Ոչ, իհարկե ոչ։ Մեղավոր է մեր մտածողությունը։ Այն որ մենք մեզ ու մեր երեխային ենք սիրում ֆուտբոլում, և ոչ թե ֆուտբոլը մեր մեջ։
Հանգիստ թողեք մարզիչներին էլ, ձեր երեխաներին էլ»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
89927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
92527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
105226.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41325.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49924.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52124.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52024.10.2026, 10:24