30 տարի անց Էվերեստից կիջեցնեն «Կանաչ կոշիկներ» լեռնագնացի մարմինը

Bild-ը հաղորդում է, որ հնդկա-տիբեթյան սահմանային ոստիկանությունը (ITBP) ԴՆԹ թեստի միջոցով նույնականացրել է «Կանաչ կոշիկներ» մականունով լեռնագնացին, որի մարմինը Էվերեստում է մնացել ավելի քան 30 տարի։
8500 մետր բարձրության վրա մահացած լեռնագնացը մականունը ստացել է իր վառ կանաչ կոշիկների համար։ 30 տարի նրա մարմինը ծառայել է՝ որպես ուղենիշ գագաթնակետ բարձրանալ փորձողների համար։
ITBP-ն «Կանաչ կոշիկներ»-ին նույնականացրել է որպես 47-ամյա հնդիկ Դորջե Մորուպ։ Նա վեց հոգանոց թիմի անդամ էր, որը փորձում էր 1996 թվականի մայիսի 10-ին հյուսիսից բարձրանալ Էվերեստի գագաթը։ Խմբի երեք անդամներ ձնաբքի պատճառով ճանապարհին հետ են շրջվել, իսկ մնացածը, այդ թվում՝ Մորուպը, շարունակել են ճանապարհը և մահացել։ Նախկինում ենթադրվում էր, որ «կանաչ կոշիկները» 28-ամյա լեռնագնաց Ցևանգ Պալջորն է, որը Մորուպի ընկերն է։ Մորուպի մնացորդները չեն տարհանվել, քանի որ դրանք գտնվում են «մահվան գոտում»։ Հնդկական կողմն այժմ մտադիր է կազմակերպել մարմնի վերադարձը հարազատներին։
Մարմնի իջեցումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Գործողությունը կիրականացվի լեռան տիբեթյան կողմից։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19