«Հարցս Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության մասին էր, որին դուք վախեցաք պատասխանել». Արթուր Խաչատրյան

«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղելուց բացի, հանդես եկավ նաև ելույթով: «Իմ հարցը վերաբերվում էր Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը, որին դուք չպատասխանեցիք կամ վախեցաք պատասխանել: Հարցնում էի, թե դուք՝ որպես մշակույթի նախարար, ի՞նչ եք անում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները պահպանելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Խաչատրյանը հարցրել էր. «Արդյոք ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար»: Անդրեասյանն արձագանքել էր, որ մշակույթի ոլորտի լիազոր մարմինն ու պետական մարմիններն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որն ամրագրված է Սահմանադրութամբ և օրենքներով:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12