«Արդյոք մշակութային ժառանգությունը սահմանափակվում է երկրի պետական սահմաններով». Արթուր Խաչատրյան

«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հետաքրքրվելով մշակութային ժառանգության ու երկրի սահմանների փոխհարաբերությունների՝ նրա պատկերացումների մասին: Պատասխանը չգոհացրեց, պատգամավորն ավելի պարզ բացատրեց. «Արդյոք ՀՀ կառավարությունը, մշակույթի նախարարությունը պատասխանատու չի համարում իրեն ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կրոնական ժառանգության հուշարձանների պահպանության համար»: Անդրեասյանն ասաց, որ մշակույթի ոլորտի լիազոր մարմինն ու պետական մարմիններն ունեն լիազորությունների հստակ շրջանակ, որն ամրագրված է Սահմանադրութամբ և օրենքներով. «Տալիս եք հարց, որի պատասխանն ինձնից լավ գիտեք. կարծում եմ՝ այդ հարցը տալու իմաստ չկա: Մեր պետությունը տեր է մեր մշակույթին»:

Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
46315.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
46815.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
59714.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
68413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
53013.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
147212.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
65611.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
81710.11.2026, 00:30