«Թրամփը կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 ծրագրին հնարավոր վերադարձի մասին»․ #AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփn Անկարա կատարելիք այցի ընթացքում կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 կործանիչների մատակարարման ծրագրին հնարավոր վերադարձի մասին, հայտնում է Associated Press-ը։
«Թրամփն իր կողմն է գրավել (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ - խմբ.) Էրդողանին, հասկացնելով, որ իր այցի ընթացքում կարող է հայտարարել նորություններ, որոնք կապված են ավիացիոն շարժիչների մատակարարումների և F-35 ինքնաթիռների հնարավոր վաճառքի հետ, որը տարիներ շարունակ արգելափակված էր Թուրքիայի և Մոսկվայի միջև սերտ հարաբերությունների պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տվյալներով՝ չնայած Քոնգրեսում առկա դիմադրությանը, ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Թուրքիային կործանիչներ վաճառելու հնարավորությունը՝ պայմանով, որ պահպանվի ամերիկյան օրենսդրությունը։ Աղբյուրների խոսքով՝ Պետդեպարտամենտն արդեն տեղեկացրել է առաջատար օրենսդիրներին Քոնգրեսի դիմադրությունը շրջանցելու և Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլարի ավիացիոն շարժիչների վաճառքը հաստատելու մտադրության մասին։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06