ԱՄՆ հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում ու Քուվեյթում գտնվող թիրախներին

ԱՄՆ հարվածներին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարձակվել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars-ը։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերը համատեղ գործողությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ամերիկյան 85 կարևոր ռազմական օբյեկտների, ինչպես նաև խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք»,- հայտարարել են ԻՀՊԿ-ում։
Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան, ինչպես նշում են ԱՄՆ-ում, Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։ Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այդ հարվածներն ավելի լայնածավալ էին, քան նախորդները։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
227Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
240Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
405Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
287Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
369Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
160Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30908.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29108.11.2026, 20:00