«Իսրայելը կմնա Լիբանանի հարավում մինչև «Հեզբոլլահ»-ի զինաթափումը»․ Իսրայել Կաց

Իսրայելը չի դուրս բերի իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց, քանի դեռ չի զինաթափվել «Հեզբոլլահ» շարժման զինյալ թևը և չի ապահովվել հրեական պետության հյուսիսում բնակվողների անվտանգությունը, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարության մեջ։
«Մեր իրավունքն ու պարտականությունն է՝ պաշտպանել Իսրայելի հյուսիսի բնակիչներին ահաբեկչական «Հեզբոլլահ»-ի սպառնալիքներից, որը ձգտում է ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք կշարունակենք մնալ Լիբանանի անվտանգության գոտում և այնտեղից գործել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, մինչև «Հեզբոլլահը» զինաթափվի ամբողջ Լիբանանի տարածքում, և Իսրայելի հյուսիսի բնակիչների նկատմամբ սպառնալիքը վերանա», - հայտարարել է Կացը։ Նրա խոսքերը մեջբերում է Ynet-ը։
Կացի խոսքով՝ Իսրայելը «ոչ ոքից թույլտվություն չի ստացել Լիբանան մտնելու համար» և «թույլտվության կարիք չունի՝ այնտեղ մնալու համար»։ Ynet-ը նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարն այս կերպ արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ըստ որի՝ Իսրայելը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում դուրս կբերի իր զորքերը Լիբանանից։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
10102:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
19400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
24100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9900:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
214Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
107Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
103Երեկ, 21:06