«Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում անհաջողությունների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը։ Նա այս մասին նշել է DW-ի հարցերին գրավոր պատասխանում։
«Պուտինը պարտվում է Ուկրաինայում, և ես համոզված եմ, որ զուգահեռաբար նա կսկսի էքսպանսիա Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահն «արդեն պահանջ է ներկայացրել» Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլիին՝ ճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։
Նրա խոսքով՝ Իվանիշվիլին Ռուսաստանի պահանջով փաստացի կազմաքանդել է վրացական զինված ուժերը։ Տնտեսությունը 99 տոկոսով կախված է Ռուսաստանից։
«Միևնույն ժամանակ, Պուտինը կփորձի գրավել Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և կարող է հույսը դնել այնտեղ հզոր հինգերորդ շարասյան վրա։ Անհնար է գրավել Հայաստանը՝ առանց արդեն իսկ Վրաստանին վերահսկելու»,- նշել է Սաակաշվիլին։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
10102:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
19400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
24100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9900:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
214Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
107Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
103Երեկ, 21:06