ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրապարակավ հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում հաջորդ ընտրություններում, ֆուտբոլային աշխարհում կրքերը ոչ թե հանդարտվել են, այլ, հակառակը, ավելի են թեժացել։
Ֆուտբոլային աղբյուրները փոխանցում են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորվել են մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախընտրելի թեկնածուն և փորձում է մինչև ընտրությունները ստեղծել անհրաժեշտ քաղաքական և ֆուտբոլային աջակցությունը։
Մեր տեղեկություններով՝ ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսակ Գաբրիելյանն է։ Ֆուտբոլային շրջանակներում մեզ փոխանցում են, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ազդեցության թուլացումից հետո Սիսակ Գաբրիելյանը նույնպես զգալիորեն կորցրել է իր նախկին քաղաքական հենարանը, և այժմ նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է տանում ֆուտբոլային ակումբներից մեկը՝ փորձելով ապահովել անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի ապագայում հենց նա ընտրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Սակայն սա միակ սցենարը չէ։
Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև շրջակա միջավայրի նախարար, ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Սիմիդյանը, որը վերջին շրջանում փորձում է ապահովել ՀՖՖ-ի և կառավարության միջև կապը։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ նա տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների և շփումների ընթացքում փորձում է նախապես ձևավորել այն աջակցությունը, որը հետագայում կարող է վերածվել ընտրական ձայների։ Սակայն, մեր տեղեկություններով, այդ շրջանակներում նրան լուրջ չեն վերաբերվում։
Երրորդ անունը, որը բավական հաճախ է շրջանառվում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է։
Քաղաքական շրջանակներում նրան դիտարկում են որպես իշխանության հնարավոր թեկնածու։
Սակայն, ինչպես մեզ փոխանցում են ֆուտբոլային աղբյուրները, Մխիթար Հայրապետյանն այս պահին ֆուտբոլային համակարգում սեփական հենարան չունի»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
328Երեկ, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
91331.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
87830.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
69428.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
65928.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
60728.08.2026, 00:48
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
53728.08.2026, 00:42
Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
41827.08.2026, 23:36