«Իսպանիան չեմպիոնի բացարձակ հավակնորդ է»․ Գոռ Աբրահամյան

ՔԿ նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիան թույլ թիմ չէր, բայց ուժեղ էր Իսպանիան։ Նման համակարգային, գերինքնավստահ խաղ Իսպանիայի հավաքականից վաղուց չեմ տեսել։ Խաղի տոտալ կառավարում, տոտալ ինքնակառավարում, ուժերի գերճշգրիտ բաշխում ու օգտագործում։ Ինչպես էին դիմավորում մրցակցին հենց նրա տուգանային հրապարակից։ Ինչպես էին կարդում մեկը մեկին, ինչպես էին զգում մեկը մեկին։ Ֆանտաստիկ էր։
Իսպանիան հաղթեց, որովհետև Ֆրանսիային զրկեց տարածքից, օդից, թթվածնից լիակատար կերպով։ Քանդեց Օլիսե-Մբապպե-Դեմբելե մահացու եռանկյունին։
Այդպես Ֆուրիա Ռոխան հաղթեց Պորտուգալիային, այդպես հաղթեց Բելգիային ու այդպես հաղթեց չեմպիոնի ամենալուրջ հավակնորդ Ֆրանսիային։
Ֆրանսիան պարտվեց, որովհետև սկզբից զգույշ սկսեց ու ինքնակամ գնդակը ու նախաձեռնողականությունը հանձնեց Իսպանիային՝ թույլ տալով ամենամեծ սխալը։
Իսպանիան չեմպիոնի բացարձակ հավակնորդ է։ Ես չգիտեմ ինչ են հակադրելու այսպիսի խաղին Անգլիան կամ Արգենտինան։
Ափսոս էր Ֆրանսիան։ Ես անկեղծորեն կուզենայի այս թիմերը խաղային եզրափակիչում»։

Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
322Երեկ, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
90731.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
87430.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
69228.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
65828.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
60628.08.2026, 00:48
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
53628.08.2026, 00:42
Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին հայկական ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին
41727.08.2026, 23:36