Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեները զոհվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը զոհվել է ուկրաինացի զինյալների թիրախային հարվածի հետևանքով, հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) Toyota Camry ծառայողական մեքենային՝ կայանի արդյունաբերական օբյեկտի և Էներգոդար քաղաքի սահմանին։ Վարորդ Դմիտրի Ֆիլիպովը զոհվել է գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևի հետ միասին»,- լրագրողներին ասել է նա։
Լիխաչովը միջադեպն անվանել է ահաբեկչական հարձակում՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել Արևմուտքի կողմից «Կիևի հանցավոր ռեժիմի» ուղղակի խրախուսման շնորհիվ։ «Մենք ԱԷՄԳ-ից ակնկալում ենք այս ողբերգությանն արագ, կոնկրետ և հստակ արձագանք», - հավելել է նա։
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը տեղեկացվել է միջադեպի մասին։
Կայանը գլխավոր ինժեների սպանությունն անվանել է հարձակում միջուկային օբյեկտի անվտանգության սկզբունքի վրա՝ ընդգծելով, որ այն միշտ պետք է հեռու մնա քաղաքականությունից։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
221Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
234Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
396Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
281Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
363Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
159Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30808.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29008.11.2026, 20:00