«Տուխելը վճռորոշ պահին դրսևորեց ճակատագրական անվստահություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անգլիայի հավաքականը բացարձակապես ի զորու էր անցնել այս Արգենտինային ու 60 տարի անց հայտնվել եզրափակչում։ Եվ ի զորու էր անել դա հենց գերմանացի մարզիչ Տուխելի աշխատանքի շնորհիվ։
Տուխելը, որ կարողացել էր ինքնավստահության շոշափելի պաշար փոխանցել անգլիացիներին, վճռորոշ պահին հենց ինքը դրսևորեց ճակատագրական անվստահություն՝ թիմը տեղափոխելով խոր պաշտպանություն։
Չգիտեմ, գերմանացի Տուխելին հայտնի չէ՞ր բրիտանացի Չերչիլի դիպուկ միտքը՝ «Եթե դուք պատերազմի և նվաստացման միջև ընտրում եք նվաստացումը, ապա կստանաք թե նվաստացում, թե պատերազմ»։ Համենայն դեպս, Տուխելը գոլից հետո որոշեց ընտրել նվաստացումը, ու ստացավ պատերազմ և հետն էլ պարտություն։
Անգլիայի այս հավաքականին նստացնել խորը պաշտպանության, նշանակում է նվաստացնել։ Նվաստացած որևէ թիմ չի կարող աշխարհի առաջնության կիսեզրափակիչ հաղթել։ Իսկ թիմը նվաստացնել՝ խորը պաշտպանության նստացնելով, կարող էր միայն մարզիչը, որը՝ կամ ուներ խորը ատելություն իր իսկ թիմի նկատմամբ, կամ բախտորոշ պահին համակվել էր այդ թիմի նկատմամբ խորը անվստահությամբ։
Չեմ պատկերացնում, որ՝ թեկուզ գերմանացի Տուխելը, այդքան խորը ատեր Անգլիայի հավաքականը։ Չէ՞ որ, ի վերջո երկար ճանապարհ էր անցել՝ թեկուզ «խորթ զավակի» հետ»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
88927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
32427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
91727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
104426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
41225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
49824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
51924.10.2026, 10:24