Ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի նոր վարչապետ

Ուկրաինայի Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է երկրի նոր վարչապետ։ «Нафтогаз Украины»-ի գլխավոր տնօրենի թեկնածությանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր, դեմ՝ մեկ։ Այդպիսով, խորհրդարանը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած թեկնածությունը։
Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ Կորեցկին հայտարարել է, որ ցանկանում է, որ իր գլխավորած կաբինետը դառնա «պաշտպանության, տնտեսական զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարություն»։ Իր ամենակարևոր խնդիրների թվում նա նշել է առաջիկա ձմռան հաղթահարումը, բիզնեսին աջակցելը, գործընկերների հետ համագործակցության զարգացումը, միջազգային օգնության ներգրավումը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ «Ես պատրաստ եմ բարդ քայլերի։ Կարևորն այն է, որ դրանք նպաստեն կյանքի պայմանների բարելավմանը և կայունությանը», - ասել է Կորեցկին։
Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 14-ին հաստատել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և կառավարության ամբողջ կազմի հրաժարականը։ Որոշմանը կողմ էր քվեարկել 259 պատգամավոր։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06