Պակիստանը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները

Պակիստանի ԱԳՆ-ն կոչ է անում Թեհրանին և Վաշինգթոնին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները:
«Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրի համաձայն», - հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Թահիր Անդրաբին՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ։
Պակիստանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը նախատեսում էին 60 օրվա ընթացքում տեխնիկական բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ վերջնական համաձայնության հասնելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ այդ 60-օրյա ժամկետը կլրանա օգոստոսի 17-ին։
Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06