Նիդերլանդները հայտարարել է ջրի փաստացի դեֆիցիտի մասին

Նիդերլանդների իշխանությունները երաշտին պատրաստվածության մակարդակը բարձրացրել են «ջրի պակասի սպառնալիքից» մինչև «իրական ջրի պակաս»։ Երկրի ենթակառուցվածքների և ջրային կառավարման նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է Ջրի բաշխման ազգային համակարգող հանձնաժողովի (LCW) առաջարկությամբ։
Փոփոխությունը պայմանավորված է գետերի ռեկորդային ցածր մակարդակով և շարունակվող շոգ եղանակով։ Նախարարության տվյալներով՝ ջրի ներհոսքը նվազել է տեղումների անբավարարության և գետային հոսքի նվազման պատճառով, մինչդեռ ամառային սպառումը մնում է բարձր։ Իշխանությունները կանխատեսում են, որ այս իրավիճակը կշարունակվի առաջիկա շաբաթներին։
Գոյություն ունեցող ջրամատակարարումը կառավարելու համար համապատասխան գործակալությունները, նահանգները և ջրային ընկերությունները սկսել են լրացուցիչ միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես, Հռենոսի ճյուղերի վրա ամբարտակների աշխատանքային ժամերը կկարգավորվեն, անհրաժեշտության դեպքում կտեղադրվեն լրացուցիչ պոմպեր, իսկ ջրարգելակները կբացվեն ավելի հազվադեպ՝ աղի ջրի ներթափանցումը սահմանափակելու համար։ Սա կբարձրացնի նավերի սպասման ժամանակը։ Որոշ շրջաններ արդեն սահմանափակում են գետերից, ջրանցքներից և ստորգետնյա աղբյուրներից ջրի ընդունումը։ Որոշ դեպքերում ոռոգման համար ջրի օգտագործման լրիվ կամ մասնակի արգելք է սահմանվել։
Միևնույն ժամանակ, իշխանությունները հայտարարել են, որ հանրության խմելու ջրի մատակարարմանը որևէ սպառնալիք չկա։ Ջրամատակարարման համակարգը շարունակում է բնականոն աշխատել։
Աննորմալ ջերմային ալիքներ են շարունակվում Եվրոպայում հունիսի կեսերից։ Մի շարք երկրներում ջերմաստիճանը մոտեցել կամ գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։ Կարմիր եղանակային վտանգի մասին նախազգուշացում նախկինում հայտարարվել էր Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Իտալիայում։

ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում 8 տարի անց հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի պատկերասրահից գողացված աշխատանքը
513:40
Claude նեյրոնային ցանցը առաջին անգամ աշխատանքից ազատել է մարդու
2113:28
«Ի՞նչ սրտով ու ի՞նչ բարոյականությամբ է հնարավոր լռեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ ու կրկին փարվել թուրքին». Նաիրի Հոխիկյան
4212:48
«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
6312:12
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության քարտեզի շուրջ
9312:04
«Զառա՛, ավելի լավ է անկեղծ ասա, որ դու շատերդ խորհրդարանում եք հե՛նց շարիկ գլորելու առաքելությամբ». Արեգ Սավգուլյան
7211:42
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին
11411:28
«Եվրոպայի մեծ մասը առաջիկա շաբաթվա ընթացքում կստանա այդքան անհրաժեշտ տեղումների քանակը». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
6411:06