«Ռուսաստանը գիշերն ավելի քան 130 հարվածային ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը ռուսական զորքերը հարվածներ են հասցրել երկրի մի քանի շրջանների։ Նրա խոսքով՝ հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 12-ը վիրավոր է:
«Օդեսայում բնակելի շենքին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Սումիի մարզի ուղղությամբ կիրառվել է 15 ԱԹՍ։ Վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Զապորոժիեի մարզում ավիահարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ Խարկովի մարզում հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է վիրավորվել։ Հրթիռակոծության են ենթարկվել նաև Խերսոնի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերը։ Ընդհանուր առմամբ՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 130 հարվածային անօդաչու թռչող սարք և 8 հրթիռ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր պետական ինստիտուտ, բոլորը, ովքեր ներգրավված են Ուկրաինայի պաշտպանության և դիմակայունության աջակցության հարցերով գործընկերների հետ բանակցություններում, գործեն առավելագույնս օպերատիվ և արդյունավետ։ Անհրաժեշտ է արագացնել այն ամենի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջնորդների մակարդակով»,- գրել է նա՝ X-ի իր էջում։
In Odesa, two people were killed as a result of Russia’s overnight missile strike on a residential building. Five more people were injured, including three children. Everyone affected is receiving the necessary medical care. My condolences to their families and loved ones.… pic.twitter.com/ZFK6ehPt4o
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 17, 2026

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06